Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

analitik.am

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում. այս մասին Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով այսօր կայացած «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշել է ԱՄՆ դեսպանը։

Նույն շարքից