Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Փաշինյանը պնդեց՝ Սյունիքի ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիները ուղեկալ են տեղադրել, ՀՀ տարածքից դուրս է

analitik.am

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը խնդրեց համապատասխան պարզաբանում տալ, թե ինչ անցակետ է տեղադրել Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին, և, այսպես ասած, մաքսատուրք գանձում իրանական բեռնատարներից:

Հարցին պատասխանելու եկավ Նիկոլ Փաշինյանը, որը նորից հիշեցրեց վարչատարածքային բաժանման և խորհրդային Հայաստանի սահմանի մասին, ըստ որի, Փաշինյանի խոսքով, Գորիս-Կապան ճանապարհը տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքից:

Հետո հիշեցրեց, որ իրենք 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այդ ճանապարհը պետք է անարգել շահագործվի մեր կողմից:

Նա նաև անդրադարձավ նրան, թե ինչու է իր կողմից, ինչպես նաև հաղորդագրությունների մեջ նշվել Էյվազլի անվանումը:

«Դա արվել է այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար պարզ լինի, որ խնդրո առարկա տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- ասաց Փաշինյանը` նորից հիշեցնելով 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Նույն շարքից