Միջազգային Քաղաքականություն 

Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե

analitik.am

Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին: Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - նշել է Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։

Նիստին Հայաստանից մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

Նույն շարքից