Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ընդվզեր, գար թե՛ ընդդիմությունից, թե՛ այս իշխանությունից բացատրություններ պահանջեր. Վանեցյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

analitik.am

«Իշխանությունները, հասկանալով, որ դելիմիտացիա և դեմարկացիա բերելով օրակարգ, ունենալու են խնդիրներ, այս փուլում լուռ համաձայնությամբ փաստացի իրականացնում են այդ դելիմիտացիան և դեմարկացիան՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Իմ պատկերացմամբ՝ նման իրավիճակ ստեղծվելու դեպքում մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ընդվզեր, գար թե՛ ընդդիմությունից, թե՛ այս իշխանությունից բացատրություններ պահանջեր։ Բայց, ցավոք, ոչ մի բան չկա»,- ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն Սյունիքում ստեղծված իրավիճակը։

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունն ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Մենք կանգնած ենք ոտքի, մենք էլի ենք պահանջում իշխանափոխություն, ի՞նչ է փոխվել։ Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, նոր մանդատ է տվել և լեգիտիմացնում է ամեն ինչ։ Բայց այդպես չէ։ Ես շփվում եմ շատ քաղաքացիների հետ։ Ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ արտագաղթելու եմ, մյուս հատվածն էլ Նիկոլ փաշինյանին համարում է իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ ցանկածած քննադատություն համարում է, թե անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է կռվել։ Շատ բարդ է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում են երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերը»:

Դրանք ուղղակի հեքիաթներ են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,  թե 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:

«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժն այն հատվածից, որտեղ այսօր ադրբեջանցիները կանգնած են, առնվազն 67-70 կմ հեռու է եղել։ Հետո ասացին, թե բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք դա»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից