Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. «Ford Transit»-ի սրահում հրդեհ է բռնկվել

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի սկզբնամասում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենայում:

Պարզվել է, որ մասամբ այրվել է Արմեն Նիկողոսյանին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից