Հասարակություն Մամուլի տեսություն 

ԱԺ աշխատակազմը ձեռնարկել էր բոլոր նախազգուշական միջոցները. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.
«Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, եւ բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, եւ նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։ Հիշեցնենք, որ ջրի պլաստիկե շշերը, որպես զենք, առաջինը կիրառեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շշահարելով Շիշ բռնողին, ապա մյուսները ներգրավվեցին այդ մարտերում, բայց մի քանի օր անց ջրի շշերը կրկին դրվել էին սեղաններին, քանի որ կրքերը հանդարտվել էին։ Երեկ դրանք հավաքվել էին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել նրան»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից