Կորոնավիրուս Հասարակություն 

Դելտա շտամի հետ կապված ունենք մահացության և ծայրահեղ ծանր դեպքերի աճ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ինչպիսին է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 քաղաքացի: «Դելտա շտամի հետ պայմանավորված՝ մենք ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի մեծացում», - ասաց նա: Ավանեսյանը նշեց, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը», - նշեց նա:

Ավանեսյանի խոսքով՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել և հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստիացնելու վարակակիր չլինելը՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:

Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե այս փաստը կարևոր է, քանի որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:

Նախարարն ասաց, թե պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը կազմում է 70 տոկոսից բարձր ցուցանիշ:

 

Նույն շարքից