Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ինձ հենց Գնել Սանոսյանն է ասել՝ քեզ դատելու եմ. արյունահեղություն են ուզու՞մ սարքել, Գնել Սանոսյանն ի՞նչ գիտի՝ սահմանն ի՞նչ ա. Գեղամասարի համայնքապետ (տեսանյութ)

analitik.am

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Քիչ առաջ բնակիչների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։

Կառավարությունից ոչ մի արձագանք չկա 8 հազար բնակիչ ունեցող համայնքի հարցերին. այս մասին ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Զանգերիս չեն պատասխանում, իրենք էլ բացարձակ չեն ուզում հաշվի առնել։ Այսինքն՝ արդյունահեղություն են ուզում սարքել, ծեծեն, ձերբակալեն, ոնց անում են Սյունիքում. ինչքան հերոս տղերք կա, սաղին կալանավորեցին։ Եթե նպատակն այն է, որ նորմալ հարց ունեցող մարդկանց կալանավորեն, էն մնացածն էլ իզուր ապրում են այստեղ։ Նշանակում է, որ անելիք չունենք այս սահմանին»,- ասաց համայնքապետը։

Ըստ Ավետյանի՝ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում՝ սահմանին ինչ է կատարվում։

«Էն կրակոցներն էլ որ լինում էր, Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ, ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ շտապում եմ, պետք է հետ գնամ. էդ մա՞րդն է սահմանից խոսում, ինքն ո՞վ է, ինքը սահման գիտի՞։ Կառավարությունն ունի մեկ նպատակ՝ ցրել, ձերբակալել, ակտիվիստներին էլ կալանավորեն։ Այսքանից հետո գոնե մարզպետ գա, ասի՝ ժողովուրդ ջան ի՞նչ խնդիր ունեք»,- նշեց Ավետյանը։

 

Նույն շարքից