Բարի օր Հասարակություն 

Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր մարզիկների պարգևավճարները կավելանան․ Դումանյան

analitik.am

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով առաջարկվում է օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարների ավելացում:

Գործող որոշմամբ՝ օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, նոր փոփոխությամբ կստանան 25 մլն դրամ:

Առաջին տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը կստանան 12 մլն դրամ. այժմ ստանում են 10,5 մլն դրամ:

Երկրորդ մարզիչը և հավաքականի բժիշկը կստանան 5 մլն դրամ. այսօր ստանում են 4 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում 2-րդ տեղ գրաված մարզիկները կստանան 20 մլն դրամ (գործող կարգով ստանում են 15 մլն դրամ):

Երկրորդ տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը կստանան 10 մլն դրամ. այժմ ստանում են 7,5 մլն դրամ:

Երկրորդ մարզիչը և հավաքականի բժիշկը կստանան 4 մլն դրամ. այսօր ստանում են 3 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում 3-րդ տեղ գրաված մարզիկները կստանան 15 մլն դրամ (գործող կարգով ստանում են 10 մլն դրամ):

Երրորդ տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը կստանան 7,5 մլն դրամ, այժմ ստանում են 5 մլն դրամ:

Երկրորդ մարզիչը և հավաքականի բժիշկը կստանան 3 մլն դրամ. այսօր ստանում են 2 մլն դրամ:

 

Նույն շարքից