Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը

analitik.am

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմը։

Այսպիսով՝ պատվիրակության ղեկավարը ինչպես նախորդ, այնպես էլ այս գումարման խորհրդարանում Ռուբեն Ռուբինյանն է։

ՔՊ-ականներից կազմում ընդգրկվել են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, իսկ փոխարինող կազմում կլինեն ՔՊ-ականներ Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանն ու Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։

Նույն շարքից