Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի են Եվրանեսթում և ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունների կազմերը

analitik.am

Հայտնի են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում» հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը, անդամներն են ՔՊ-ից Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ից Բաբկեն Թունյանը, անդամներն են ՔՊ-ից Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը:

Նույն շարքից