Բարի օր Գլխավոր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Կյանքը չենք կանգնեցնելու, ոչինչ չանենք ու միայն այդ մի ճանապարհով զբաղվենք. Վահան Քերոբյանը` Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված ճգնաժամի մասին (տեսանյութ)

analitik.am

«Ես գիտեմ, որ մեր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը լուծելու համարել։ Բնականաբար պատերազմից հետո մինչև նորմալ կյանքին անցնելն այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց պետք է սառնասրտորեն լուծել այս խնդիրները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը նշեց, որ իրենց խնդիրը այս պահին էսկալացիան մարելն է և խնդիրը հերթով լուծելը։ Լրագրողների հարցին` ինչպես է պատկերացնում նորմալ կյանքին անցնելը, Քերոբյանը պատասխանեց. «Եթե ձեզ թվում է, որ կյանքը պետք է կանգնեցնել, ոչինչ չանել և միայն զբաղվել այդ մի ճանապարհի հարցերով, չշնչենք, չքնենք, ապա դա ամենևին ճիշտ չէ։ Նախորդ շաբաթվա ընթացքում 4 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է եղել բյուջե` պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման վրա սահմանված տուրքերի շնորհիվ։ Մենք աշխատում ենք լուծել բոլոր հարցերը՝ առանց էսկալացիայի տարբերակը դիտարկելու։ Երբ նախորդ անգամ նման խնդիր էր առաջացել, մի օգտատեր ինձ գրել էր` «Այսպես ո՞նց կլինի ապրել, ամեն ինչ քանդվում է» և այլն, բայց այդ մարդու «story»-ները քեֆի մեջ էին։ Դրամատիզացնելը ընդամենը վնաս է տալիս։ Բոլոր հարցերը կլուծվեն դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում»։

 

Նույն շարքից