Հասարակություն 

Կառավարությունը 357,4 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար (տեսանյութ)

analitik.am

«2020-21 թվականներին հավանության արժանացած և իրականցված կամ այդ փուլում գտնվող 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար նախագծով նախատեսված է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 357,458.0 հազար դրամ»,- կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և հավելեց, որ այն ուղղվելու է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Նա տեղեկացրեց, որ 15 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 15 ծրագրերի մրցույթ, որոնցից 5-ը քննարկվել և հաստատվել է 2020 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 10-ը՝ 2021թ.-ին:

Նախարարը հայտնեց, որ այդ ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն իրականացվել են համայնքների միջոցների հաշվին և ներկայում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում կատարել:

 

 

 

Նույն շարքից