Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը խախտել է արարողակարգը. РЕН ТВ

analitik.am

ՀՀ վարչապետը կրկին հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության ներքո։ Փաշինյանը կրկին ծաղրի առարկա է դարձել։ «РЕН ТВ»-ի հաղորդմամբ Փաշինյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։

Դուշանբեում նիստի անցկացման վայր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է մուտք գործեին ոչ թե գլխավոր մուտքով, այլ երկրորդական։

Երկրների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։

Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Դրանից հետո կեսժամանոց ընդմիջում է եղել։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Հեռուստաընկերությունը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի կոլեգաների հետ շփվել, սակայն՝ անհաջող։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից