Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին

analitik.am

«Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանպարհատվածի Որոտանի հատվածում շարունակելու է գործել ադրբեջանական ոստիկանական հենակետը։

«Ես չեմ կարող այսօր որոշել, որ չի լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածը նախանական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված է, բայց խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է»,-ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ Գորիս- Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Նա նաև ընդգծեց, որ այս ռիսկերը չէին քննարկվել՝ հաշվի առնելով, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են:

«Այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը, մեծ հաշվով, մեր դաշտում չէ»,- նշեց Պապիկյանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից