Գլխավոր Հասարակություն 

Էդ համերգը չպետք ա լինի. զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ (տեսանյութ)

analitik.am

«Այստեղ գտնվող ծնողների մեծամասնությունը որոշել է վաղվանից՝ ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Նա ուղիղ միացմամբ այդ մասին հայտնել է զոհված զինծառայողների տասնյակ հարազատների հավաքի վայրից՝ նշելով, որ դա ոչ թե իր անձնական, այլ խնդրով մտահոգված և այդտեղ հավաքված բոլոր ծնողների կարծիքն է:

«Այդ համերգի ընթացքում չգիտենք՝ ինչ կարող է լինել, վաղը որդեկորույս ծնողների և կառավարության կողմնակիցերի միջև բախումներ լինեն՝ չմեղադրեն մեզ, թե դուք հրահրեցիք ներքին բախումներ, բերեցիք ապակայունացման: Եկեք հարգեք մեր կարծիքը, մեր զավակների հիշատակը և հանուն նրանց ամսի 21-ի համերգը չեղարկեք»,- ասաց նա:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից