Հասարակություն 

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. ԵՊՀ նախկին խոսնակ

analitik.am

ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, որին վերջերս ազատել են աշխատանքից, գրել է.
«Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27֊ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:

Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։
Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի  ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն»։

Նույն շարքից