Հասարակություն Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն

analitik.am

Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին համաժողովի կազմակերպմամբ զբաղվող հայ գործարարների ասոցիացիայից, որոնց աջակցում է «Տաշիր» ընկերությունների խումբը:

Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 20-ին։ Մեկ հարթակում կհավաքվեն Հայաստանի ու Ռուսաստանի գործարարները, որոնք կկարողանան ամրապնդել իրենց կապերն ու նոր նախագծերի հիմք դնել:

Համաժողովի բացմանը սպասվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի, ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինայի ելույթները: Մասնավոր հատվածից ելույթ կունենան «ԿամԱԶ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, «Վնեշէկոնոմբանկի» վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Քննարկումներից մեկում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է։ Համախառն ներդրումների մասնաբաժինը ավելի քան 35 տոկոս է։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից