Բարի օր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Գորիս-Կապան ճանապարհին երեկ ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին հաց հասցնող ավտոմեքենա են կանգնեցրել. Գորիսի փոխքաղաքապետ

analitik.am

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները երեկ երեկոյան զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել: Այսօր արդեն ավտոմեքենան ուղեկցել են հայ և ռուս սահմանապահները»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը։

Նա հայտնեց նաև, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված՝ քիչ քանակով: «Ադրբեջանցիները շարունակում են կանգնեցել իրանական բեռնատարները, ստուգել, գումար գանձել: Հիմնականում հեղուկ գազ տեղափոխող մեքենաներն են կանգնեցնում»,-ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից