Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն առցանց է մասնակցել Պետդումայի ընտրություններին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ձևաչափով մասնակցել է 8-րդ գումարման Պետդումայի ընտրություններին: «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն օնլայն է քվեարկել»,- ասել է Պեսկովը՝ նկատելով, որ նախագահն առաջին անգամ է ընտրությանը քվեարկում ոչ ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ՌԴ ղեկավարը ստիպված է եղել ինքնամեկուսացման անցնել՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի առկայության պատճառով:

Գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրությունների առաջին օրը մասնակցության հայտը, Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ, կազմել է 9,16 տոկոս:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից