Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Լկտի պահվածքով իջեցրել են բոլորին․ ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը

analitik.am

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Ավտոբուսի վրա եղել է Արցախի տարբերանշանը, «Պապիկ-տատիկի» հուշարձանի նկարը, Արցախի դրոշը։ Մեքենայի մեջ եղել է մոտ 25 արցախցի երեխա։ Ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոբուսը, շատ լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են մեքենան ստուգելը։ Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել են»,- պատմել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում և հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից