Հասարակություն 

Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի

analitik.am

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումը չեղարկելու նպատակով հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ ծնողներն ու հարազատներն են, հրաժարվել են կառավարություն գնալու, խնդիրը քննարկելու և Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագրին ծանոթանալու՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգյանի ներկայացրած առաջարկից:

Զոհված զինծառայողների հարազատները պնդում ու պահանջում էին, որ Անկախության օրը նախատեսված համերգային միջոցառումը, որը պետք է Հանրապետության հրապարակում կայանա, չեղարկվի, քանի որ այժմ նման բնույթի միջոցառման անցկացումն անթույլատրելի է և անարգանք զոհերի հիշատակի հանդեպ: Նրանք պահանջում էին առնվազն հետաձգել նմանատիպ միջոցառումը և չանցկացնել այն մինչև նոյեմբերի 10-ը, որ գոնե զոհերի մահվան տարելիցը լրանա: Փոխարենն առաջարկում էին սեպտմբերի 21-ին մոմավառությամբ երթ կազմակերպել դեպի Եռաբլուր:

Վարչապետի օգնականը հայտնեց, որ միջոցառումը պարտադիր անցկացվելու է, քանի որ այս տարի ՀՀ անկախության 30-րդ՝ հոբելյանական տարեդարձն է, ուստի այն մեծ մասշտաբոն նշելու որոշում է կայացվել: Նա վստահեցրել է, որ նաև զոհվածների հարազատներն են հավանելու նախատեսված միջոցառումը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից