Հասարակություն Պատահարներ 

Կորեայի ձորի հատվածում Nissan Versa մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվել է ձորը. shamshyan.com

analitik.am

Այսօր ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Versa մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվել է ձորը: Մեքենայի վարորդ է ներկայացել 30-ամյա Գրիգոր Սարգսյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից