Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան կայցելի այս ամսվա վերջին՝ հանդիպելու ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու բռնությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, տեղեկացնում է Ahval News-ը։

«Օրակարգի հիմնական կետը Սիրիան է, դիցուք՝ Իդլիբը»,- ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան անվան գաղտնիության պայմաններում,- «Իդլիբյան համաձայնագրում ներկայացված պայմանները լրիվ չափով չեն կատարվել»։

Իդլիբյան համաձայնագիրը կնքվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջեւ 2020թ. մարտին, Իդլիբում մի քանի շաբաթվա դաժան մարտերից հետո։

Հիմա Թուրքիան և Ռուսաստանը դժգոհում են հրադադարի բազմակի խախտումներից։

«Սիրիայում չպետք է ծագի որևէ նոր անկայունություն»,- ասել է մեկ այլ՝ նույնպես անունը նշել չցանկացող թուրք պաշտոնյա։

Իդլիբի մեծ մասը հսկվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (HTS) իսլամիստական խմբավորման կողմից, որը «Ալ-Քաիդայի» և «Ջաբհաթ ան-Նուսրայի» սիրիական ճյուղավորումն է։ Թուրքիան նույնպես Իդլիբում զորքեր ունի Աստանայի համաձայնագրի շրջանակում։ Թուրքական և ռուսաստանյան զինվորական պահակախմբերը համատեղ պարեկում են նահանգի շրջանները:

Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի Սոչի քաղաքում երկօրյա ացի շրջանակում, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գերագույն վեհաժողով այցելությունից հետո։ Ամսաթվերը դեռ հայտարարված չեն։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից