Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում «գունագեղ տոնակատարության» դեմ բողոքող քաղաքացիներին (ուղիղ)

analitik.am

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց և ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու և շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:

Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև և ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:

Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին և վանկարկում` «յանիչար, թուրք», «Նիկոլ, դավաճան»: Ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատացավ, որին ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ ևկարմիր բերետավորներ:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ և մասշտաբային միջոցառում է լինելու, որը նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից