Հասարակություն 

Արզնի գյուղում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան. ԱԻՆ

analitik.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից