Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Փաշինյանի հանդիպման առաջարկը. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, գրում է haqqin.az-ը :

«Արդյոք Զանգեզուրի միջանցքը կբացվի՞. դա քաղաքական հարց է: Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,- հայտարարել է Էրդողանը:

Նա հավելել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը:

Նույն շարքից