Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Մակրոնի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է մոտ օրերս հեռախոսազրույց կազմակերպել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին «РИА Новости»-ի փոխանցմամբ՝  BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Նախագահ Բայդենը խնդրեց խոսել Հանրապետության նախագահի հետ: Նախագահ Մակրոնի և նախագահ Բայդենի միջև հեռախոսազրույցը կկայանա մոտ օրերս»,- ասել է Ատալը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը այս շաբաթ հայտարարեցին պաշտպանության և անվտանգության AUKUS նոր գործընկերության ձևավորման մասին: Ավստրալիան այնուհետ խզեց 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի համաձայնագիրը Ֆրանսիայի հետ: Ֆրանսիացիները հետ են կանչել իրենց դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից