Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Կառավարության մոտ շարունակում են պահանջել «գունագեղ տոնակատարության» չեղարկումը. ուղիղ

analitik.am

Կառավարության շենքի մոտ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարությունը»: Ակցիային մասնակցում են ինչպես զոհվածների հարազատներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ և ուղղակի քաղաքացիներ:

«Ակցիան մեկնարկել է երեկվանից նախևառաջ այստեղ կազմակերպվող այդ սրբապղծության դեմ, որը կազմակերպող անձը, չգիտեմ՝ վարչապետ ասեմ, թե ինչ ասեմ, ասել է «գունագեղ տոնախմբություն»` զոհվածների հիշատակին: Մենք պահանջում ենք, որ չեղարկվի այդ «գունագեղ տոնախմբություն» կոչվածը: Ակցիաները շարունակական բնույթ են կրելու, մինչև չեղարկեն: Շատ ժամանակ խոսում եմ զոհվածների հարազատների հետ, նրանք չեն կարող գալ այստեղ, մասնակցել ակցիաների, էդ հոգեվիճակում չեն: Մեր եղբայրների շիրիմների վրա տոնախմբություն են կազմակերպում, ցինիզմի վերին աստիճան»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի քույրը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ և մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաև նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից