Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի մասին

analitik.am

Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամը լրջորեն կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը որոշելու գործում, սակայն չի հանգեցնի Ատլանտյան միությունից ելքին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդում է «РИА Новости»-ն:

«ՆԱՏՕ-ն նախաձեռնել է քննարկում հանրապետության նախագահի խնդրանքով հայեցակարգի շուրջ: ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ Մադրիդում աշխատանք կտարվի նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, կազդի դրա ընթացքի վրա»,-«Ֆրանս Պրեսս»-ը մեջբերում է նախարարին:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ավստրալիայի հետ պայմանագիրը խզելու իրավիճակը վկայում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ճգնաժամի մասին:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից