Իրավական Միջազգային Քաղաքականություն 

Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական համալսարանում հրաձգություն իրականացրած անձի ինքնությունը

analitik.am

Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակ բացած անձի ինքնությունը: Ինչպես փոխանցումէ «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, բուհում հրաձգություն է իրականացրել ուսանողներից մեկը:

Վերջինս վիրավոր է և ձերբակալված: Նշվում է, որ ուսանողը, գտնվելով համալսարանի կորպուսներից մեկի տարածքում, կրակ է բացել մոտակայքում գտնվողների ուղղությամբ: Ձերբակալվածի մասին տեղեկություններ են հավաքվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն՝ հրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Նրանց մասին տեղեկությունները ճշտվում են:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից