Բարի օր Գլխավոր Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել

analitik.am

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետևանքով վնասներ չեն եղել։ Տևել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասաց նա։

News.am-ի հարցին՝ Գեղարքունիքի մարզպետն արդյոք այցելե՞լ է Գեղամասար, Ավետյանն ասաց՝ դեռ ոչ. «Մարզպետը դեռ չի եկել համայնք, բայց ասում են՝ վաղը գուցե այցելի։ Ես սպասում եմ իր զանգին։ Եթե չգա, ապա հաստատ միջոցներ կձեռնարկենք։ Եթե դա էլ պատրաստ չեղան անելու, նշանակում է՝ ուղղակի ժամանակ են երկարացնում, որ իրենց ուզածն անեն»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից