Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Զինված ուժերի հետ առնչություն չունի. Արտակ Դավթյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հարցին ի պատասխան (տեսանյութ)

analitik.am

«Տվյալ անձանց հարցն ուղղեք»,- ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ՀՀ երկու քաղաքացիների անհետանալու դեպքին ու հարցին՝ տրամաբանությունն ինչ է հուշում՝ այդ անձինք կարո՞ղ էին շեղվել ճանապարհից:

Նրա խոսքով՝ այդ հարցով մեկնաբանություններ շատ են արվել. «Քանի որ դա Պաշտպանության նախարարության կամ զինված ուժերի հետ անմիջապես առնչություն չունի, չեմ մեկնաբանում»,-նշեց նա:

Հարցին՝ այդ ճանապարհահատվածը ՀՀ քաղաքացիների համար անվտանգ չէ՞, Դավթյանն արձագանքեց՝ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը պետք է ի գիտություն ընդունել:

Այն հարցին, թե ՀՀ քաղաքացին այսօր ինչպե՞ս վստահ լինի, որ անվտանգ երկրում է ապրում, և եթե, օրինակ, ցանկանա Սյունիք գնալ, չմտորի՝ գնա՞լ, թե՞ ոչ, Դավթյանն արձագանքեց՝ մտորելու խնդիր չի տեսնում. «Յուրաքանչյուրը, գտնվելով իր տեղում, պետք է կատարի իր աշխատանքը բարեխղճորեն»:
Դիտարկմանը, որ գյուղապետներ կան, որոնք կարծիք են արտահայտել, որ եթե այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, ստացվում է՝ ՀՀ-ն հոժարակամ հրաժարվում է գործող Գորիս-Կապան ճանապարհից, ԳՇ պետն արձագանքեց. «Հարցը չի առնչվում զինված ուժերին»: Հարցին՝ իսկ ու՞մ է առնչվում, Դավթյանն արձագանքեց. «Դուք որոշեք»:

Դիտարկմանը, թե դա անվտանգությանն է վերաբերում, Դավթյանը հարցով պատասխանեց՝ անվտանգությանն ինչո՞վ է առնչվում. «Ճանապարհ սարքելը ԶՈւ խնդի՞րն է, կամ որտեղով պետք է անցնի ճանապարհը»,- ասաց նա:

 

 

 

Նույն շարքից