Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

analitik.am

Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Այս մասին Եռաբլուրում լրարգողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ կապված Վազգեն Սարգսյանի վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանի գնահատականներին։

«Մարդ պետք է իր անցած ուղին, ճանապարհը արցախյան առաջին ազատամարտից մինչ այսօր մի հատ հետհայացք գցի, նոր Վազգեն Սարգսյանին․․․։ Վազգեն Սարգսյանը այն մարդն էր, ով կարողացավ ազատագրել 8000 քմ տարածք, մենք ազգովի, բայց այն ժամանակ ինքը մեզ տարավ»,– ասաց նա և ներկայացրեց Վազգեն Սարգսյանի դերը արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն։ Մենք երբեք մեր հույսը չենք կտրել, նորից եմ ասում, մենք նորից հետ կդառնանք այն տեղերը, որտեղ մեր տղերքը նահատակվեցին, քանի որ դա մեզ համար սրբավայր է»,- ասաց նա։

 

 

 

Նույն շարքից