Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել են իրենց որակը:

Ռաիսին արձանագրել է, որ երկու երկրների մեծաթիվ կարողություններն, ինչպես նաև՝ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից