Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրությունների հարցով Թուրքիայի դիրքորոշման համար. Պեսկով

analitik.am

Կրեմլն ափսոսանք է հայտնել՝ կապված Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքերը չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության առնչությամբ և հույս է հայտնել, որ երկրի դիրքորոշումը թերակղզու հարցով կփոխվի:

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և մենք բացեիբաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին: Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն հուսով ենք, որ ժամանակի հետ քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական դրությանը»,- «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է և «առկա հարցերը, որոնցով տարաձայնություններ կան, չպետք է խոչընդոտ դառնան երկկողմ հարաբերությունների ամբողջական համալիրի զարգացման և մի շարք տարածաշրջանային հարցերով փոխգործակցության համար»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից