Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ինչի՞ համար է պարգևատրվել Արմեն Մարտիրոսյանը

analitik.am

Հայաստանի Հանրապետության 30-ամյակի առթիվ, Արմեն Սարգսյանի հրամանով «Երախտագիտության» մեդալ է շնորհվել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրսյանին:

Արմեն Մարտիրոսյանը, հիշեցնենք, 2020-ի դեկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝ հայտարարելով, թե 26 տարի շարունակ հայկական կողմն «օկուպացրել» է Արցախի որոշ շրջաններ:

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը:

Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»,- մասնավորապես գրել էր նա:

 

Նույն շարքից