Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ Ղրիմում ընտրությունների մասին Անկարայի հայտարարությանը

analitik.am

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը:

«Մենք երբեք անուշադրության չենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողությունները, հիշեցումները և հանդիմանությունները, նշանակում է նրանք համբերատար են: Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք, ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի՝ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:

Նույն շարքից