Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկջոկատայինների համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժությունները

analitik.am

Սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունների փակման արարողությունը, հայտնում է Haqqin պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Զորավարժությունները ցույց տվեցին մեր հատուկջոկատայինների հմտությունների ավելացումը, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ, մարտական ​​նոր մարտավարություն են օգտագործում, և նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակի զգալի աճը: Զորավարժությունները զգալի ներդրում ունեցան մեր զորքերի կարողությունների և ունակությունների զարգացման գործում: Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր Զինված ուժերի՝ ցանկացած հանձնարարություն համատեղ կատարելու պատրաստակամությունն ու կարողությունը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նմանատիպ զորավարժություններ հետագայում ևս կանցկացվեն:

«Համատեղ վարժանքները մեր ժողովուրդների բարեկամության, մեր երկրների սերտ համագործակցության օրինակ են: Երեք եղբայրական երկրների մասնակցությունը, ուս-ուսի տված առաջադրանքների համատեղ իրականացումը հպարտության զգացում է առաջացնում յուրաքանչյուրիս մեջ»,- ասել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը:

Զորավարժություններն անցկացվել են «Կեցցե Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եղբայրությունը» կարգախոսի ներքո:

Նույն շարքից