Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Սեպտեմբերի 21-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Բարձր մակարդակի շաբաթը, որի ընթացքում Նյու Յորք կժամանեն մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ և նախարարներ:

Նույն շարքից