Հասարակություն 

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 06։45-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 75 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից և 70 զինծառայող։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցել են 80 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ՊՆ ուղղաթիռ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Նույն շարքից