Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան (տեսանյութ)

analitik.am

«Ի՞նչ կտեսնենք, եթե նայենք մեր 30-ամյա պետությանը. կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտութուններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում ու հուսահատություն, հիացմունք ու հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ ու պարտություն: 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտության ծանրությունը կախված է Հանրապետության հրապարակի վրա»,- այս մասին Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի «գունագեղ» միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպե՞ս ապրել այդ աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների հայրերի, մայրերի, այրիների ու զավակների աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: Պետք է ձևակերպել ապագայի ուղենիշն անկախ պետության առաջիկա տասնամյակների համար:

Պատմությունն ապացուցել է, որ պատերազմում հաղթանակը միշտ չի դարձել հաղթանակ, ինչպես որ պարտությունը միշտ պարտություն չի դարձել: Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, ճակատագրին, մահվանը, անելանելիութանը»,- նշեց Փաշինյանը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից