Միջազգային Քաղաքականություն 

Ղրիմում պատասխանել են թերակղզու «անեքսիայի» մասին Էրդողանի խոսքերին

analitik.am

Անկարայի վրա էժան չեն նստի թշնամական հարձակումները Մոսկվայի հասցեին, և պատմության մեջ նման օրինակներն արդեն քիչ չեն, կարծում է Ղրիմի խորհրդարանի ժողովրդավարական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը, տեղեկացնում է «РИА Новости»-ն։

Նա այսպես է մեկնաբանել  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերջերս ունեցած ելույթը ՄԱԿ Գերագույն վեհաժողովում, որը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորության մասին, ներառյալ «անեքսիայի» ենթարկված թերակղզին, և կոչ է արել մեծ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար։

«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և համոզվել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների հավասար իրավունքները, այդ թվում՝ Ղրմի թաթարների»,- ընդգծել է Գեմպելը՝ ավելացնելով, որ Անկարան «ոտքը դնում է նույն փոցխին»։

Թուրքիայի ԱԳՆ-ում նաև ավելի վաղ հայտարարել էին, որ Ղրիմում տեղի ունեցած ընտրությունները իրավաբանական ուժ չունեն։ Կրեմլում դա անվանել են անընդունելի։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից