Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

ՀՀ-ում կլինի 78 համայնք, որից՝ 71-ը խոշորացված, Երևանն ու Գյումրին՝ չմիավորված. Վաչե Տերտերյան (ուղիղ)

analitik.am

ՀՀ Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել։

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտարարեց, թե համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011 թվականին, իսկ 2016 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը և առաջին փուլում ՀՀ 486 համայնք միավորվել է՝ դառնալով 54 խոշորացված համայնք։

«Օրենքի նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախատեսում է ՀՀ 441 համայնքը միավորել՝ դարձնելով 37 խոշորացված համայնք», - ասաց Ղալումյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ ասաց, թե մարտահրավերները շատ են և դրանք հաշվի առնելով են գնում փոփոխությունների.

«Վարչատարածքային փոփոխություններն իրականացնում ենք իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով։ Պետք է համայնքների համաչափ կառուցվածք ունենանք»։

«ՀՀ-ում վարչատարածքային բաժանումներով մի սխեմա կունենանք, երբ կլինի 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված, դրանցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին, 6 չմիավորված համայնք կունենանք, որից մեկը Գյումրին է, և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ բնակեցված համայնքներն են, որոնց այս պահին չենք անդրադարձել», - ասաց Վաչե Տերտերյանը։

 

Նույն շարքից