Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է. Ռոմելլա Աբովյան

analitik.am

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Վերջին 14 օրվա վերլուծության տվյալներով՝ ունենք 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստավորված անձանց մեջ, այն կազմում է 11,1 տոկոս»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1,2 է։

«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածներրի 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ի կարգավորումներին՝ Ռոմելլա Աբովյանն ասաց, թե նախատեսվում է տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկը թեստավորման պահանջ սահմանել բացառությամբ պատվաստվածների։

«Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումն ու կանխել ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերը»,- ասաց նա։

ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ պատվաստումների առումով ակտիվություն է նկատվում։

«Միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը»,- հավելեց նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից