Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Խոշորացված համայնքների ցուցակում կներառվի նաև Երևանը. փոխնախարար

analitik.am

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կազմավորել 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք նախաձեռնել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը քննարկելիս, սեպտեմբերի 22-ին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական խմբերին, ինչպես նաև միջազգային գործընկերներին իրենց ցուցաբերած մասնագիտական խորհրդատվական օգնության համար։

«Միանշանակ, բոլոր կարծիքները դիտարկվել և քննարկվել են։ Չի եղել ոչ մի թեզ, որը մենք դիտարկած կամ քննարկած չլինենք մի քանի անգամ։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե դրանք բոլորը մենք ընդունել ենք»,- հավաստիացրեց Տերտերյանը։

Պաշտոնյան նշեց, որ խոշորացված համայնքների ցուցակում ներառվելու է նաև Երևանը, իհարկե՝ որպես առանձին միավոր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում լինելու է վեց չմիավորված համայնք։ Դրանց թվում է և Գյումրին։ «Եվս հինգը համայնքներ են՝ գյուղերի հետ խառը, որտեղ գերակշռում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Մենք առայժմ դրանց չենք անդրադարձել»,- տեղեկացրեց փոխնախարարը։

 

Նույն շարքից