Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

analitik.am

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը:

«Քննարկումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ էր: Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Վրաստանի վարչապետը հայտարարել է Անդրկովկասում խաղաղապահ լինելու Թբիլիսիի պատրաստակամության մասին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ երկրների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու ձգտման համար:

Նույն շարքից