Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին և Էրդողանը որոշել են արագացնել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը

analitik.am

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնք ԱՄՆ-ում են գտնվում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովին, հանդիպման ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման աշխատանքները, գրում է «ТАСС»-ը:

Կողմերը քննարկել են էներգակիրների դիվերսիֆիկացման համատեքստում էներգետիկայի ոլորտում կապերի, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման տեմպերը, մասնավորապես՝ Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների համար բնակարանաշինության վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև Սևծովյան տարածաշրջանում անվտանգության կայուն իրավիճակի պահպանման հարցը:

Էրդողանն ընդունել է Զելենսկիի հրավերը՝ այցելել Ուկրաինա՝ մասնակցելու Ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստին, որը նախատեսված է այս տարվա աշնանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից