Բարի օր Գլխավոր Քաղաքականություն 

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց

analitik.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Մինչ օրակարգին անցնելը, Ղազինյանը վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց, որ մեր երկրում այս պահին շատ ավելի կարևոր ու հրատապ հարցեր կան, քան օրակարգում ներառված միակ հարցն է, ուստի առաջարկեց օրակարգում ներառել ևս մեկ հարց, այն է` ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում ստեղծված իրավիճակն ու կտա դրա գնահատականը:

Հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկն էլ առաջարկեց, որ եթե չեն ուզում շարունակ մնալ տեղապտույտի մեջ, ապա այդ հարցը կարող է լուծել ընդդիմությունը` փոխելով թեկնածուին, որին իրենք պատրաստ են ընտրել:

Քիչ առաջ իշխանության անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը, իսկ ընդդիմությունը մինչ այդ լքել էր նիստը։

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից