Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Հովհաննիսյանը «սորոսական» բառը վիրավորանք է համարել և դատի տվել

analitik.am

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Politik.am» լրատվական կայքի՝ իրեն «սորոսական» ասելու համար։

Հովհաննիսյանի հայցի առիթ է դարձել կայքի հետևյալ հրապարակումը՝ «Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կնշանակվի ԵՊՀ ռեկտորի ԺՊ»։ Hraparak.am-ի հետ զրույցում «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազին ասել է, որ Հովհաննիսյանը նաև 1 մլն դրամ է պահանջել․

«Մեզ դատի է տվել այս հոդվածի համար, կոնկրետ՝ որ իրեն կոչել ենք «սորոսական»։ Ինքը խնդիր է տեսնում, որ մենք իրեն սորոսական ենք անվանել և պահանջել է 1 մլն դրամ։ Ես կարծում եմ, որ դատարանը այս հայցը ընդհանրապես պետք է չընդունի, իսկ եթե ընդունի էլ, ապա պետք է չբավարարի, որովհետև եթե ինքը «սորոսական» ասելը արդեն որպես վիրավորանք է ընկալում, այն էլ 1 մլն դրամի վիրավորանք, ապա պետք է դատի տա նաև այլ լրատվամիջոցներին, որոնք մինչև մեր հրապարակումը իրեն անվանել են «սորոսական», ինքը ոչ մի արձագանք չի տվել, ոչ մեկին դատի չի տվել, այսինքն՝ այդ բառը մեզնից չի դուրս եկել»:

Երկրորդը՝ ինքը ինչո՞վ սորոսական չէ, սա պետք է բացատրել։ «Սորոսական» ասելով՝ մենք նկատի ենք ունեցել, որ նա գործիչ է, որը ֆինանսավորվել է հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներից» կամ ինչպես հանրության մեջ ավելի հայտնի է՝ «Սորոսի գրասենյակից»»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից